ԱՄՆ Տեխաս նահանգի գյուղական բնակավայրերից մեկում հրդեհի հետևանքով 124-ամյա կաթոլիկ եկեղեցի է ամբողջությամբ այրվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Ոստիկանությունը և այլ ծառայությունների աշխատակիցներ համատեղ հետաքննություն են տանում՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները: