Մեքենան ընկել է ձորը. մեկ զոհ, մեկ վիրավոր


Մեքենան ընկել է ձորը. մեկ զոհ, մեկ վիրավոր
Հուլիս 29 16:38 2019

Հուլիսի 26-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել ձորը. 30-ամյա վարորդը և 46-ամյա ուղևոր Արտակ Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Արտակ Իսպիրյանը մահացել է:

Կատարվում է քննություն։