Շունը մտել է Գառնի գյուղի տներից մեկը


Շունը մտել է Գառնի գյուղի տներից մեկը
Հուլիս 26 11:54 2019

Հուլիսի 26-ին, ժամը 01:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ շունը մտել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մանուկյան 1-ին փողոցի տներից մեկը և անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք: