Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ներն ու Opel-ները. կա վիրավոր, վարորդներից մեկը Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության գլխավոր տնօրենն է


Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ներն ու Opel-ները. կա վիրավոր, վարորդներից մեկը Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության գլխավոր տնօրենն է
Հուլիս 25 22:05 2019

Երեկ՝ հուլիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Աթենքի փողոցի թիվ 7 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ա. Մ-ի վարած Toyota մակնիշի 35 XN 897 համարանիշի, 37-ամյա Ա. Հ-ի վարած Opel մակնիշի 99 AT 998 համարանիշի, 29-ամյա Ա. Ա-ի վարած Toyota մակնիշի 161 ՏՏ 60 համարանիշի և 46-ամյա Կ. Ք-ի վարած Opel մակնիշի 77 MA 377 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ 22-ամյա Ե. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Հ-ն աշխատում է «Վեսֆեր տեխնո պարկ» անվտանգությունում, իսկ Ա. Ա.-ն՝ Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության գլխավոր տնօրեն։