Ազգային ժողովի փոխնախագահի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել են, որ կպատճառեն ծանր վնասվածք և կայրեն կահույքի խանութը


Ազգային ժողովի փոխնախագահի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել են, որ կպատճառեն ծանր վնասվածք և կայրեն կահույքի խանութը
Հուլիս 23 23:33 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի բնակիչ Վահան Նարիբեկյանի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Թաիրով վարչական շրջանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 202 հասցեում գտնվող կահույքի խանութում սպասարկման վերաբերյալ ծագած վիճաբանության ժամանակ խանութ այցելած 2 հաճախորդ իր հասցեին հնչեցրել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, կահույքի խանութն այրելու սպառնալիքներ։

Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ սպառնալիքներ հնչեցնող անձինք են Արմավիր քաղաքի բնակիչներ Հակոբ Թ.-ն և Մամիկոն Թ-ն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգող Վ. Նարիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքն Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Թ-ն և Մամիկոն Թ-ն հայր ու որդի են։