Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 53-ամյա վարորդը ցորենով բարձված КамАЗ-ով գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է


Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 53-ամյա վարորդը ցորենով բարձված КамАЗ-ով գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է
Հուլիս 23 20:18 2019

Երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած КамАЗ մակնիշի 61 ԼԼ 850 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Արփինե Ք.-ն, Սյունիքի մարզի բնակիչ՝ 6-ամյա Հարություն Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ցորենով։