Տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից


Տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից
Հուլիս 23 19:32 2019

Հուլիսի 23-ին, ժամը 17:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 

Քաղաքացին անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդ է:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: