Այսօր, հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Տիչինա և Ոսկանյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ZC 638 համարանիշի և Mercedes մակնիշի 36 DU 104 համարանիշի ավտոմեքենաները,գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բիրիգադը առաջին բուժօգնությունը ցուցաբերեց Opel-ի վարորդին, ով սակայն հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց: Սակայն որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացավ և դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նախ տեղում բուժօգնություն ցուցաբերեց, ապա տեղափոխեց «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքնաները, փակել գազաբալոններն ու սահամանազատել տարածքը։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։










