Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Opel-ն ու 06-ը. կա 4 վիրավոր


Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Opel-ն ու 06-ը. կա 4 վիրավոր
Հուլիս 20 22:58 2019

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 1:30-ի սահմաններում, Խաշթարակ գյուղ տանող ճանապարհին, խաչմերուկում բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Պ.Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 57 ՏԼ 801 համարանիշի և Ազատամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Դ.Ա.-ի վարած Opel մակնիշի 35 GN 976 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և 06-ի ուղևոր, Խաշթարակ գյուղի բնակիչ, 33-ամյա Ն.Ա.-ն և Opel-ի ուղևոր, Ազատամուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Ա.Է.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի: