Ավտովթար Լոռու մարզում. 62-ամյա վարորդը ՎԱԶ-21099-ով կողաշրջվելով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ


Ավտովթար Լոռու մարզում. 62-ամյա վարորդը ՎԱԶ-21099-ով կողաշրջվելով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Հուլիս 20 20:35 2019

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզում Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 62-ամյա Վ. Մ.-ն իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 34 RM 779 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ.Մ.-ն, ուղևորներ, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Թ.Մ.-ն և 16-ամյա Հ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: