Այսօր՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 35 RD 671 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն , որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով ՝ մահացել է:
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, քանի որ վրաերթի ենթարկվածի հարազատները փորձում են վնասել ավտոմեքենան, սակայն ոստիկաններին հաջողվեց հանդարտեցնել նրանց, որպեսզի նրանք չդիմեն հակաօրինական միջոցների:










