Ծիծեռնակաբերդում նախնական տվյալով այրվում է մոտ 20 հա տարածք․ այնտեղ էր նաեւ ԱԻ նախարարը


Ծիծեռնակաբերդում նախնական տվյալով այրվում է մոտ 20 հա տարածք․ այնտեղ էր նաեւ ԱԻ նախարարը
Հուլիս 15 00:57 2019

Ծիծեռանակաբերդում հրդեհաշիջման աշխատանքները որոշ ժամանակ ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, նրա հեռանալուց հետո հրդեհաշիջմանը հետեւում է ԱԻՆ փրկարար ծառայության պետ Արտակ Նահապետյանը։ Այս մասին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ հրշեջներն այժմ աշխատում են կասեցնել կրակի հետագա տարածումը։

Նախնական տվյալով՝ Ծիծեռնակաբերդի մոտակայքում այրվում է 15-20 հա խոտատածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 9 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատ, օպերատիվ 2 խումբ, քաղաքապետարանից 4 ջրատար մեքենա։

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: