Համալիրի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ ահազանգ՝ ԱԻՆ-ում


Համալիրի մոտակայքում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ ահազանգ՝ ԱԻՆ-ում
Հունիս 19 10:48 2019

Հունիսի 18-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: