Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած գագաթնաժողովին իրեն հրավիրելու և Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում
«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ պայմանավորվել ենք ամրապնդել Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների միջև կապերը, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանի հետ»,-գրել է Տիխանովսկայան։
Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին այն բանի համար, որ Հայաստանը չի արտահանձնում Բելառուսի քաղաքացիներին՝ Լուկաշենկոյի ռեժիմի հարցումների հիման վրա։










