Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի կունենա քաղաքապետի ընտրություն։ Առաջադրվել է հինգ թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Կոտայքի մարզպետարանի աշխատակից Գրիգոր Գուլյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանն ու Սասուն Գրիգորյանը։
Ի՞նչ քաղաքական ճանապարհ են անցել թեկնածուները, ինչ ծրագրով են ներկայանում աբովյացիներին եւ ինչպես է ընթանում նախընտրական քարոզարշավը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Խոսքի արժեք» հաղորդման շրջանակներում Փայլակ Ֆահրադյանն ու Տաթեւ Այվազյանը զրուցել են առաջադրված չորս թեկնածուների հետ։ Բանավեճի հրավեր ուղարկվել էր բոլորին, սակայն Սասուն Գրիգորյանը զբաղվածությամբ պատճառաբանությամբ հաղորդմանը չի մասնակցել։