Մայրաքաղաք Երևանում արդեն 2 տարի ակտիվ գործունեություն ծավալող Massier 53 հյուրանոցը գրավում է իր հյուրերին միջազգային ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքներով ու մատչելի պայմաններով․ այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց, հյուրանոցի կազմակերչական հարցերի պատասխանատու Միլենա Դավթյանը։
Հարցին՝ ի՞նչ զարգացման փուլեր է անցել հյուրանոցը և հիմա ինչ փուլում է գտնվում, մեր զրուցակիցը պատասխանեց,-«Բացվել ենք 2 տարի առաջ, սակայն պաշտոնական բացում տեղի չի ունեցել, և հենց դա պատճառը, որ շատերը չգիտեն մեր մասին։ Massier հյուրանոցի անվանումը կապված է հայտնի ֆրանսիացի աստղաբան Շառլ Մեսիերի հետ, իսկ 53 թիվը մեր հյուրանոցի սենյակների քանակն է։ Դիզայներական լուծումները աստղաբանական են»։

Հարցին՝ ովքեր են Masier հյուրանոցի հյուրերը, Դավթյանը պատասխանեց,-«Մեր հյուրերը հիմնականում արտասահմանցիներ են, սակայն մենք ունենք մշտական այցելուներ, ովքեր ապրում են հենց Երևանում։ Մեր հյուրանոցի այցելուների շարքում շատ են նաև երգիչներ, դերասաններ և այլ աստղեր, ինչպես Հայաստանից այնպես էլ՝ արտերկրից, մասնավորապես, ռուսական եստրադայի բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչներ»։

Հիմնական առավելությունների թվում հյուրանոցի աշխատակիցն առանձնացնում է ժամանակակից կահավորանքով հարմարավետ սենյակները, մարզասրահը՝ գերհագեցած սարքավորումներով, շոգեբաղնիքն, լողավազանները և որ ամենակարևորն է՝ աշխարհագրական դիրքը մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, Վարդանանց 15/4 հասցեում։


Տեղեկացանք նաև, որ հյուրանոցն ունի նաև մեծ և փոքր կոնֆերանս դահլիճներ, որոնք հարմարեցված են քննարկումների և տարատեսակ միջոցառումների համար։

