Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել


Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Մայիս 5 19:44 2025

Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։ Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, պարեկները երեկվանից որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Աշխատանքներին երգրավված են նաև ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակ-փրկարարներ, կինոլոգ-փրկարարներ շներով և ոստիկանության ուժեր։ Օգտագործվում են նաև անօդաչու սարքեր։