Գյումրիում գազի արտահոսքից 4 մարդ է թունավորվել


Գյումրիում գազի արտահոսքից 4 մարդ է թունավորվել
Ապրիլ 18 18:13 2019

Ապրիլի 17-ին, ժամը 23.04-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Գյումրի քաղաքի 4 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, իրենց տանը տեղադրված գազի վառարանի խողովակից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր: