ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարիկ Մարտիրոսյանին


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարիկ Մարտիրոսյանին
Ապրիլ 17 16:41 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հյուրընկալել է հայտնի ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին: Այս մասին նախագահը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում՝ հրապարակելով իր և Գարիկի լուսանկարը:

«Հյուրընկալել եմ հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանին»,- նշված է ՀՀ նախագահի էջում:

Ուշագրավ է, որ լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը կրում է նախագահ Արմեն Սարգսյանի հայտնի՝ ՀՀ զինանշանով գլխարկը: