Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի ճգնաժամի դժվարություններն ու կթևակոխի ծաղկման շրջան. Փաշինյանի ուղերձը՝ Ասադին


Լիահույս եմ, որ Սիրիան կհաղթահարի ճգնաժամի դժվարություններն ու կթևակոխի ծաղկման շրջան. Փաշինյանի ուղերձը՝ Ասադին
Ապրիլ 17 13:36 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Համոզված եմ, որ բազմադարյա պատմություն ունեցող հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների:

Լիահույս եմ, որ Սիրիան, հաղթահարելով ճգնաժամի դժվարությունները, շուտով կթեւակոխի վերականգնման եւ ծաղկման շրջան:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ կայունություն»: