Իմ աղջիկը երբեք հրաժարական չի տա, իսկ ես կրկին կառաջադրեմ իմ թեկնածությունը. Զարթոնքի նախկին համայնքապետ


Իմ աղջիկը երբեք հրաժարական չի տա, իսկ  ես  կրկին կառաջադրեմ իմ թեկնածությունը. Զարթոնքի նախկին համայնքապետ
Ապրիլ 17 13:41 2019

Զարթոնքի հրաժարական տված համայնքապետ մտադիր է կրկին  առաջադրվել   սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց  նախկին համայնքապետը:

Համայնքապետի խոսքով ՝կրքերը գյուղում հանդարտվել են, բայց կշարունակվեն, թե ոչ  չկարողացավ պատասխանել:

Մեր տեղեկություններով՝ Զարթոնք համայնքում,  կրքերը չեն հանդարտվել: Գյուղացիներն այս անգամ էլ ստուգումներ են պահանջում իրականացնել գյուղի դպրոցում, որի տնօրենը Պարույր Սարգսյանի դուստրն է:

Այս առիթով նախկին համայնքապեը նշեց, որ իր աղջիկը երբեք հրաժարականի դիմում չի ներկայացնի,քամի որ  դպրոցի հետ կապված բողոքներն անհիմն են:

«Մենք բողոքող մարդկանց հետ երեկոյան հանգիստ նստած ենք եղել, առավոտյան ցույց են սկսել, ես չգիտեմ, թե ինչն է եղել պատճառը: Ես այս համայնքում շատ բան ունեմ արած, մենք միշտ հաշտ-համերաշխ ենք ապրել»,-ասաց Պարույր Սարգսյանը:

Նշենք, որ Պարույր  Սարգսյանը Զարթոնք համայնքը ղեկավարել է 1996 թվականից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Զարթոնքի նախկին համայնքապետի թոռը, ով կրակել է գյուղացիների վրա, ազատ են արձակել: