Զարթոնքի համայնքապետի թոռը ձերբակալվել է


Զարթոնքի համայնքապետի թոռը ձերբակալվել է
Ապրիլ 13 14:17 2019

Արմավիրի Զարթոնք համայնքում  կրակոցների գործով  քրեական գործ է հարուցվել: Քրեական օրենսգրիք 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկանածքով 2 անձ ձերբակալվել է: Այս մասին Armday.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

ArmDay.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից  մեկը Զարթոնք համայնքի գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռն է`27-ամյա Նարեկ Մելքոնյանը, ով որսորդական հրացանով կրակել էր գյուղի բնակիչներից մեկի վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զարթոնք  համայնքում բողոքի ակցիայի ժամանակ կրակոցների հետևանքով վիրավորներ  կան: Ոստիկանությունը բերման էր ենթարկել  միջադեպի մասնակիցներին: