4-րդ զորամիավորումում անցկացվում են հրամանատարական հավաքներ


4-րդ զորամիավորումում անցկացվում են հրամանատարական հավաքներ
Ապրիլ 12 16:12 2019

4-րդ զորամիավորումում անցկացվում են ենթակա զորամասերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետերի և սպաների հնգօրյա հրամանատարական հավաքներ:

ՊՆ-ից հայտնում են, որ հավաքների ընթացքում սեմինարների, գործնական և ստուգողական պարապմունքների միջոցով կատարելագործվում են սպաների գործնական հմտությունները, հստակեցվում պատերազմական իրավիճակներում հակաօդային պաշտպանության գործողությունները մարտական փաստաթղթերի վարման կարգը, ստուգարքների անցկացման միջոցով ստուգվում սպաների գիտելիքները մարտավարամասնագիտական ու հրթիռակրակային առարկաներից: