Հյուսիսային պողոտայում «սև»-երի դեմ արշավ չկա


Հյուսիսային պողոտայում  «սև»-երի դեմ արշավ չկա
Ապրիլ 12 15:47 2019

Հյուսիսային պողոտայում գովազդային սև ցուցանակները այլ գույնով փոխարինելու մասին լուրերը չեն համապատասախանում իրականությանը: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց  Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի ղեկավար  Կարեն Հովսեփյանը:

«Սրճարանները կամ ցանցկացած տնտեսվարող, ովքեր ունեն գովազդ տեղադրած, գույնի հետ  կապ ված խնդիրներ չունեն: Հյուսիսային պողոտայում տեղադրված գովազդների մեծ մասի հետնապատկերը սև գույն է:Գովազդ տեղադրելու հիմնական նախապայմանը  հետևյալն է. գովազդը տեղադրելուց առաջ տվյալ տնտեսվարողը  պետք է ներկայացնի էսքիզներ, որտե՞ղ, ի՞նչ գույնով, ի՞նչ դիրքով գովազդներ պետք է տեղադրվեն: Վարչական շրջանը մուտքագրելուց հետո դրանք ուղարկում են  Երևաի քաղաքապետարան և եթե հաստատվում է, տնտեսվարողը համապատասխան վճարում կատարելուց հետո տեղադրում է գովազդը: Եթե էսքիզները չեն հաստատվում, ուրեմն՝ չի համապատասխանում  ընդունված ձևաչափերին և  ենթարկվում են փոփոխությունների»,-ասաց նա:

Հացին, թե գույնի հետ կապված արգելքներ կա՞ն,«սև»-երի դեմ արշավ կա Կ.Հովսեփյանը պատասխանեց.

«Գույնի հետ կապված խնդիր երբեք չի եղել, այժմ էլ չկա: Գովազդի  ո՛չ հետնապատկերի, ո՛չ տառերի գույնի հետ կապված սահմանափակումներ չկան»

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր,որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութներ ու սրճարաններ և տերերից  պահանջել վերացնել բոլոր այն ցուցանակները, որոնց հետնապատկերը՝ ֆոնը, սև գույնի է: Հրահանգել են նոր գույն ընտրել, ասենք՝ կարմիր կամ դեղին: Թերթը նշել է, որ Հյուսիսային պողոտայում սև գույնը վերացնելու գաղափարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանինն է: