Բագրատաշենի մաքսատանն ուղեբեռի հետ զննող սարքի միջով անցած քաղաքացու տեսագրությունը հրապարակած աշխատակիցն ազատվել է աշխատանքից


Բագրատաշենի մաքսատանն ուղեբեռի հետ զննող սարքի միջով անցած քաղաքացու տեսագրությունը հրապարակած աշխատակիցն ազատվել է աշխատանքից
Ապրիլ 12 15:48 2019

 Հայաստանի Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցը, ով ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնող քաղաքացու տեսագրությունը տարածել էր, աշխատանքից ազատվել է:

Ինչպես  տեղեկացրեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից, դեպքի հետ կապված նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն հետո այն կասեցվել էր: Նշված անձն աշխատանքից ազատման դիմում էր գրել:

Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է  քաղաքացին ուղեբեռի հետ միասին զննող սարքի միջով անցնում: