Ոստիկանությունը որոնում է տեսանյութում պատկերված տղամարդուն


Ոստիկանությունը որոնում է տեսանյութում պատկերված տղամարդուն
Ապրիլ 12 00:47 2019

Տեսանյութում պատկերված տղամարդը կասկածվում է Մալաթիա տոնավաճառի տաղավարներից մեկից բջջային հեռախոս գողանալու մեջ։ 

Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունից խնդրում են դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 39-02-02 հեռախոսահամարներով։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։