Բագրատաշենի մաքսակետում զննում անցնող տղամարդուն տեսանկարահանած մաքսավորն աշխատանքից ազատվել է


Բագրատաշենի մաքսակետում զննում անցնող տղամարդուն տեսանկարահանած մաքսավորն աշխատանքից ազատվել է
Ապրիլ 11 20:34 2019

Բագրատաշենի մաքսակետում աշխատող մաքսավորը, որը տեսանկարել էր և համացանցում հրապարակել զննում անցնող մարդու մասին տեսագրությունը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, հայտնում է shantnews.am-ը։

Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին:

Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը կասեցվել է:

Ավելի վաղ հայտնել էինք` համացանցում մեծ տարածում է գտել ՀՀ Բագրատաշենի անցակետում արված տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը պայուսակը ձեռքին անցնում մետաղական դետեկտորի միջով, ապա նրան խնդրում են պայուսակը դնել դիտարկման սարքի վրա:

Տղամարդն էլ այդ պահին որոշում է պայուսակի հետ միասին անցնել դիտարկման սարքի միջով: