Ոստիկանները գրպանահատին հայտնաբերել են Ֆրանսիայի հրապարակում


Ոստիկանները գրպանահատին հայտնաբերել են Ֆրանսիայի հրապարակում
Ապրիլ 11 19:28 2019

Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային քարտ, տարբեր խանութների զեղչային և կուտակային քարտեր:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ն, որը ժամը 21.00-ին Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկել և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: