Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 08:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բայրոնի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:40-ին, մարվել` 08:54-ին:
Լոգարանում այրվել են լվացքի մեքենա, ջեռուցման կաթսա՝ մասամբ, կախովի առաստաղ՝ մոտ 4 քմ եւ էլեկտրական լարեր՝ մոտ 5 գմ։
Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: