Վերջին երկու օր լուրեր են տարածվում, թե Չեխիայի իրավապահները կասեցրել են Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցով գործի քննությունը` նրան տեղափոխելով փախստականների ճամբար:
ArmDay.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության մամոլո խոսնակ Արևիկ Խաչատրյանը նշեց որ Դատախազությունը չեխական կողմից պաշտաոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող և Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է 2018 թվականի դեկտեմբերին Չեխիայի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում: Նա ներկայացել էր այլ անունով՝ ֆրանկլին Գոնսալես: