Մեր մանկապարտեզում բռնության դեպք չի արձանագրվել: Ընդամենը եղել է ծնողի դժգոհութուն, որը նախորդ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից փորձվել է կանխվել, հրավիրվել է ծնողական ժողով լսել են և եկել այն եզրակացության, որ ծնողները հայտնվել են մեկ ծնողի լարած ծուղակում:
Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասա թիվ 94 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Սուքիասյանը՝ անդրադառնալով այն լուրերին՝ թե իրենց մանկապարտեզում դաստիարակը բռնության է ենթարկել երեխաներին:
Տնօրենը նշեց, որ գործն արդեն իրավապահների տիրույթում է, ծնողները կանչվել են հարցաքննության և խոստովանել, որ հայտնվել են այդ մեկ ծնողի ազդեցութան տակ:
Դաստիարակն ու օգնականը ևս կանչվել են հարցաքննության, երեխային տարել են դատաբժշկական փորձաքննության:
Նրա խոսքով՝ երեխան մանկապարտեզ է հաճախում 2018-2019 ուսումնական տարվանից: Երեխան ակտիվ երեխա է, թեև ուշ է սկսել խոսել, սակայն երեխան զարգացման հետ կապված խնդիրներ չունի:
«Այդ նկարները խելքին մոտիկ նկարներ չեն: Բերեին ցույց տային ես ձեռքերս ծալած չէի նստի: Երեխայի վրա հետքեր չեն եղել: Տվյալ ծնողը պահանջում է, որ դաստիարակը չաշխատի: Ծնողը նշում է, որ մանկապարտեզի հետ կապված խնդիր չունի, տնօրենից ևս գոհ է: Տնօրենը հարմար գտավ նրան ուղարկել արձակուրդ, որպեսզի կրքերը հանդարտվեն, և դաստիարակն էլ կարողանա վերագտնել իրեն»,-ասաց Սուքիասյանը:
Դաստիարակը 28 տարեկան է, երկու երեխաների մայր:Նախորդ տարվանից աշխատել է որպես դաստիարակի օգնական, իսկ սեպտեմբերից՝ որպես դաստիարակ:
«Անհիմն պաճառներով հայտնվել ենք ուշադրության կենտրոնում: Մենք էլ մեր հերթին կպահանջենք, որպեսզի վերականգնեն մեր բարի համբավը: Իսկ նրանք, ովքեր օգտվելով առիթից քար են նետում մեզ վրա,խնդրում և պահանջում՝ անտեղի կարծիքներ չհայտնել, և մնալ իրեն տեղերում,-ասաց Անի Սուքիասյանը:
Հարցին, թե տնօրենի աշխատանքից ազատվելը կապ ունի՞ այս դեպքերի հետ,նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց, որ տնօրենը պարզապես մասնակցել է տնօրենի աշխատանքի համար ազատ մրցույթի և նշանակվել դպրոցի տնօրեն: