ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հիշեցնելով, որ հենց նրան վարչապետը նկատողություն արեց կեցվածքի ու այնուհետ էլ՝ աշխատասենյակի ոչ պատշաճ վիճակի համար։
Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրել են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։
Գործադիրի ղեկավարի զայրույթի պատճառը, հիշեցնենք, մաքսատան աշխատասենյակում տեղադրված անխնամ դրոշն էր։ «Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկը չաշխատի, ոչ մեկը», - նշել էր Փաշինյանը։