Տիրոջս փառքի համար ծառայելու եմ ողջ կյանքում. քահանան կշարունակի պայքարել ԼԳԲՏ-ի դեմ


Տիրոջս փառքի  համար ծառայելու եմ ողջ կյանքում. քահանան կշարունակի պայքարել ԼԳԲՏ-ի դեմ
Ապրիլ 10 17:49 2019

Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ և գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:

Armday.am-ի  հետ զրույցում Տ. Ղազար քահանա Պետրոսյանը նշեց, որ շարունակելու  է իր պայքարը, և  չցանկացավ մեկնաբանել Արարատյան Հայարպետական թեմի հայտարարությանը:

«Ես որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ, ովքեր քրիստոնյա են, թող նրաք տան մեկնաբանություն, ես նախընտրում եմ լսել այդ կարծիքները, որից հետո կտամ իմ  մեկնաբանությունը: Ես պաշտում եմ Աստծուն, սիրում եմ Աստծուն, և տիրոջս փառքի  համար ծառայելու եմ ողջ կյանքում: Ես  քահանա եմ դարձել  Աստծուն ծառայելու համար և վերջ: Աստծուն անընդունելի  ամեն տեսակի չար  գործ ինձ համար դատապարտելի է»,-ասաց նա:

Հարցին, թե առաջիկայում ինչպե՞ս է շարունակելու իր պայքարը, քահանան պատասխանեց՝մենք Հիսուսի ծառաներն ենք, և աստված կառաջնորդի, թե ինչ անել առաջիկայում:

Ավելի վաղ ԼԳԲՏ-ի դեմ պայքարող Տեր Ղազար քահանան ցուցարարներին առաջնոդում էր փողոց փակել և նա պահանջում էր, որ իրեն թույլ տան մտնել ԱԺ և խնկարկել ԱԺ ամբիոնը: