«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 22.50-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 44-ամյա Արմեն Հ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2017թ. սեպտեմբերի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-329 հոդվածի (պետական սահմանը ապօրինի հատելու փորձին հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով: