Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ոստիկանությունը պարզում է 3 աղջիկների հղիության պատճառը


Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ոստիկանությունը պարզում է 3 աղջիկների հղիության պատճառը
Ապրիլ 10 14:59 2019

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ից ստացված ահազանգի փաստով։

Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Նշված կենտրոնից հայտնել են, որ 17-18 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Կ. Շ.-ն, 16-17 շաբաթական հղիությամբ՝ 18-ամյա Գ. Մ.-ն և 8-9 շաբաթական հղիությամբ՝ 17-ամյա Լ. Կ.-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք Արմավիրի մարզի բնակիչներ են: