ԱԱԾ-ն նոր ֆեյք օգտատերեր չի հայտնաբերել


ԱԱԾ-ն նոր ֆեյք օգտատերեր չի հայտնաբերել
Ապրիլ 10 13:26 2019

ԱԱԾ-ն նոր ֆեյք էջերի օգտատերերի չի հայտնաբերել: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամլո խոսնակ  Սամսոն Գալստյանը:

Հարցին, թե ֆեյքերին հայտնաբերելու գործընթացը շարունակվո՞ւմ, նոր բացահայտումներ կա՞ն,խոսնակը պատասխանեց.

«Այս պահին նորություն չեմ կարող հայտնել: Նախաքննություն է կատարվում, նոր բացահայտումների  մասին ինֆորմացիա չեմ կարող տրամադրել»:

Նշենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ապրիլի 4-ին կառավարության նիստի ժամանակ ԱԱԾ-ին հանձնարարեց  հակահարված տալ մանիպուլիացիա անողներին:

Հանձնարարականի հաջորդ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք էջի տակ թաքնված անձին:

Վանեցյանը նշում է, որ ԱԱԾ-ն չի պայքարում «ֆեյքերի» դեմ, այլ այն արարքների, որոնք օրենքով արգելված են։