Երեւանում թալանել են բանկերից մեկի կառավարչի տեղակալի տունը


Երեւանում թալանել են բանկերից մեկի կառավարչի տեղակալի տունը
Ապրիլ 9 22:05 2019

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 8-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք՝ ժամը 17:40-ից մինչև 21:20-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, տան մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են Բակունցի փողոցի բնակչի տուն, և բնակարանից հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր և գումար:

Ըստ աղբյուրի՝ թալանված բնակարանի սեփականատերը 44-ամյա Հ.Գ.-ն է, որը բանկերից մեկում աշխատում է կառավարիչի տեղակալ: