Ֆելիքս Ցոլակյանն այցելել է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներ


Ֆելիքս Ցոլակյանն այցելել է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներ
Ապրիլ 9 21:40 2019

Ապրիլի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անակնկալ շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկահովիտ և Շիրակի մարզի Արթիկ բնակավայրերի հրշեջ-փրկարարական ջոկատներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի նպատակն էր ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Շրջելով ստորաբաժանումների տարածքում՝ ԱԻ նախարարը ծանոթացել է շինությունների վիճակին և գույքային ապահովվածությանը, զրուցել ԱԻՆ աշխատակիցների հետ:

Շրջայցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առկա թերությունների վերաբերյալ տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ: