Շատ հստակ ձեւակերպված մենք ունենք մոտեցում, որը բխում է ավետարանից և ավետարանական ճշմարտություններից՝ մերժել մեղքը ընդունելով մեղավորին եւ փորձելով մեղավորիին ճիշտ ճանապարհի բերելԵրևույթը միանշանակ սրբապղծություն է, պղծություն է և բնականաբար մեզ համար անընդունելի: Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը, անդրադառնալով ապրլի 5–ին ԱԺ-ում լսումների ժամանակ ամբիոնից տրանսգենդերի ելույթին։
«Անընդհատ շահարկվում են հարցեր, խեղաթյուրվում է այն իրողությունը, որ դե մարդը ասպիսին է, այդպես է ծնվել եւ ի՞նչ կարող է մարդն անել»,-ասաց քահանա Արթենյանը։
նրա խոսքով՝ երեւույթը միանշանակ սրբապղծություն է, բայց սա չի նշանակում, որ եկեղեցին կամ քրիստոնեությունը կոչ է անում, որ նման մարդկանց խարույկի վրա այրել, երկրից վտարել կամ խտրական վերաբերմունք դրսևորել, ինչպես, որ շատ հաճախ ներկայացվում է իբր թե եկեղեցին կամ քրիստոնեությունը կոչ է անում խտրական վերաբերմունք դրսեվորել և մարդկանց պարզապես հալածանքի ենթարկել:
Արթենյանը նշեց որ հստակ քարոզչություն է իրականցվում նրանց կողմից։