ՊԵԿ-ը կոչ է անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել նախաքննության ընթացքի վրա: Այդ մասին ասվում է ՊԵԿ–ի հայտարարությունում։
«Այս օրերի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հրապարկային հայտարարություններով, և, թույլատրելիի սահմաններում, ներկայացրել «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից կատարված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկա» ՍՊ ընկերության և նրան փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը այս պահին անթույլատրելի է:
Կոչ ենք անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա»: