Ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ համարանիշների տրամադրումը դադարեցվել է. ոստիկանություն


Ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ համարանիշների տրամադրումը դադարեցվել է. ոստիկանություն
Ապրիլ 8 16:22 2019

Այսօր առավոտից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում:

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով:

Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: