Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի լրազորությունները դադարեցվել են


Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի լրազորությունները դադարեցվել են
Ապրիլ 5 17:32 2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ  դադարեցվել են Արագածի Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի լիազորությունները:

«ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ապրիլի 4-ի համապատասխան որոշմամբ դադարեցվել են «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Անդրանիկ Նահապետյանի լիազորությունները, լուծարվել է նրա հետ 2019 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը», – ասված է հաղորդագրության մեջ: