Ապրիլի 1-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, այլ թատրոնների աշխատակիցներ և պարզապես քաղաքացիներ Կառավարության առաջ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի, ում օրեր առաջ Նազենի Ղարիբյանը հեռացրել է աշխատանքից:
Օպերային թատրոնի ներկայացուցիչներին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաինյանը,վերջինիս դիրքորոշումը բավարարել է թատրոնի աշխատակիցներին:
Վարչապետը նշել է, որ կուսումնասիր օրենիք բոլոր կետերը, և դրանցից որևէ մեկի շեղման դեպքում համապատասխան որոշում կկայացվի:Խախտողները կպատժվեն:
Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Օպերային թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, մինչև մի քանի օրվա ընթացքում պարզ դառնան հետագա անելիքները:
Նշենք, որ ներկաները պահանջում են նաև Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը: Հրաժարակին պահանջով ինքնակամ ստորագրահավաք են սկսվել: