Ո՞վ է եղել աշխարհում առաջին միլիարդատերը


Ո՞վ է եղել աշխարհում առաջին միլիարդատերը
Մարտ 31 18:56 2019

Աշխարհում առաջին մարդը, ում հաջողվել է մեկ միլիարդ դոլար կարողություն կուտակել, ամերիկացի Ջոն Ռոքֆելլերն է եղել: Եվ դա տեղի է ունեցել 100 տարի առաջ՝ 1916 թվականին:
Ջոնն իր ձեռնարկատիրական գործունեությունը սկսել է դեռևս 7 տարեկան հասակից: Նա հնդկահավեր է վաճառել և իր բոլոր եկամուտները գրանցել իր հատուկ տետրակում: Ընդամենը մի քանի տարի անց երիտասարդը սկսել է տոկոսով գումար տալ տեղի ձեռներեցներին:
1850-ականներին սկսվել է Ռոքֆելլերի նավթային դարաշրջանը: Նրա ղեկավարած նավթային ընկերությունը՝ «Սթանդարթ Օյլ»-ը, տնօրինել է ԱՄՆ նավթի մոտ 90 տոկոսը:
1916 թվականի սեպտեմբերի 26-ին պաշտոնապես հայտարարվել է, որ Ռոքֆելլերն աշխարհում առաջին միլիարդատերն է: Ջոն Ռոքֆելլերը մահացել է 97 տարեկան հասակում: