Ինձ ստիպում են ինքնակամ հեռանալ, բայց ես դա չեմ անի, թող ազատեն աշխատանքից. Կ.Օրբելյան (տեսանյութ)


Ինձ ստիպում են ինքնակամ հեռանալ, բայց ես դա չեմ անի, թող ազատեն աշխատանքից. Կ.Օրբելյան (տեսանյութ)
Մարտ 29 15:20 2019

 

Վերջին  9 ամիսներին Նազեն Ղարիբյանն ինձ  ստիպում էր ինքնակամ հեռանալ աշխատանքից,  բայց ես նրան ասել եմ, որ չեմ հեռանա,թող ազատեն աշխատանքից: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում անդրադառնալով  իր պաշտոնանկությանը՝ ասաց Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կ. Օրբելյանը:

«Նման որոշում կայացրել են Նազենի Ղարիբյան ու նրա ընկերները, ոչ Կառավարության, ոչ էլ  դատական որոշում է»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:

Մշակույթի նախարարությունից հայտնում են , որ  Օրբելյանի աշխատանքային լիազորությունները դադարեցվել է, քանի որ Օրենսդրությունը հստակ սահմանում է, որ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, տնօրենները այլ պաշտոն կամ վճարովի աշխատանք կատարելու իրավունք չունեն: 

Մանրամասները՝ տեսանյութում: