Քրեական աշխարհի ներկայացուցիչները պատրաստվում են հերթական էլիտար հարսանիքին։ Ապրիլին սպասվում է ԱՄՆ-ում կալանավորված, իսկ հետո ՀԴԲ հետ համագործակցության արդյունքում ազատ արձակված և երկրից վտարված քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի դստեր հարսանիքը։ Վերջինս ամուսնանում է խուճուճ Էդոյի՝ կապի և տրանսպորտի նախկին նախարար էդուարդ Մադաթյանի փեսայի եղբոր հետ։
ArmDay.am-ին հայտնի է դարձել, որ Պզոյի փեսան Էդուարդն է։ Երիտասարդին է պատկանել Երեւանում գործող «Four seasons» ռեստորանային համալիրը, որը դադարեցրել է իր գործունեությունը։ Հարսանիքին ներկա կլինեն «գողականներ»։ Վերջիններիս տրամադրությունն էլ կբարձրացնեն հայ էստրադայի հայտնի ներկայացուցիչներ։











