Instagram-ը կարգելի հակապատվաստումային հեշթեգները


Instagram-ը կարգելի հակապատվաստումային հեշթեգները
Մարտ 28 00:10 2019

Instagram սոցիալական կայքը կարգելի յուրաքանչյուր տեղեկատվություն, որոնք կլինեն ընդդեմ պատվաստումների: Այս կերպով նրանք որոշել են պայքարել բժշկական կեղծ լուրերի դեմ:

Վերջին շրջանում պատվաստումների դեմ նյութերը ողողել են համացանցը, իսկ դրանք կարող են միլիոնավոր մարդկանց կյանքին սպառնալ:

Instagram-ի սեփականատերերը որոշել են արգելել հակապատվաստումային բոլոր հեշթեգերը: Նշվում է, որ դրանք կարգելվեն առաջիկա օրերին:

Պատվաստումների հնարավոր վնասակարության մասին նյութերը տարածվել են համացանցում, ինչը հակապատվաստումային ալիք է բարձրացրել՝ օրեցօր ավելի շատ մարդ է հրաշարվում պատվաստումներից:

Սա էլ իր հերթին առաջացրել է այնպիսի հիվանդությունների մասսայական բռնկումներ, որոնք կարելի է կանխել պատվաստման միջոցով:

Աղբյուր՝ Բուժ ինֆո