Նոր թղթադրամներով վճարումներ կատարել չի լինում


Նոր թղթադրամներով վճարումներ  կատարել չի լինում
Մարտ 25 16:34 2019

Տերմինալներն ու բանկոմատներն իրենց գործառույթով դյուրին են դարձնում հաճախորդների սպասարկումը, և վճարում կատարողն ստիպված չի լինում երկար ժամանակ անցկացնել հերթերի մեջ: Վերջին մի քանի ամսում սակայն, տերմինալներով  վճարումներ կատարելը գլխացավանք է դարձել:

Մարդիկ ահազանգում են, որ չեն կարողանում վճարում կատարել, քանի որ  տերմինալները չեն ընդունում  նոր թղթադրամները: 

Անդրառնալով խնդրին ՝ ArmDay.am-ը կապ հաստատեց ԿԲ-ի հետ, որտեղից  հայտնեցին, որ խնդիրն ամռանն արդեն կկարգավորված կլինի:

«Վճարահաշվարկային տերմինալները և բանկոմատները նոր թղթադրամները դեռ չեն ընդունում: Խնդիրը դրամաշրջանառության լոգիստիկան է և այն, որ դրամաշրջանառությունում դեռ դոմինանտ քանակ են հին սերնդի թղթադրամները»,-ասա ԿԲ խոսնակ Հարություն Բերբերյանը:

Խնդրի կարգավորան ժամկետների  հետ կապված  Բերբերյանը հստակ ժամկետներ չնշեց, սակայն ասաց,որ առմանն այն կկարգավորվի:

Հարցին, թե նոր թղթադրամների շարքը համալրելու մտադրություն կա՞, ԿԲ խոսնակն ասաց.

«Ոչ, դեռ նոր են մտնում դրամաշրջանառություն, առայժմ շարքը չի համալրվի»:

Նրա խոսքով՝ մինչև այժմ նոր թղթադրմների  հետ կապված այլ խնդիրներ չեն առաջացել:

Հիշեցնենք՝ ՀՀ դրամի ներդրման 25-ամյա հոբելյանի առիթով՝ նոյեմբերի 22-ից կենտրոնական բանկը շրջանառության մեջ  է դրել  երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամներ։ Իսկ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին դեկտեմբերի 25-ից: