Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովաննիսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժման դեմ ներկայացված պաշտպանական բողոքը:
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: