Մենք կարծես միշտ պոեզիայով լցված լինենք. Վ. Էնֆիաջյան


Մենք կարծես միշտ պոեզիայով լցված լինենք. Վ. Էնֆիաջյան
Մարտ 21 21:30 2019

1999թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում որոշվեց ամեն տարի Պոեզիայի համաշխարհային օրը նշել մարտի 21-ին։ 

Պոեզիան միավորում է երկրներ, ժողովուրդներ, մշակույթներ և օգնում է մարդկանց հասկանալ միմյանց:

Պոեզիայի դերի, նախընտրած ստեղծագործությունների մասին  Armday.am-ը զրուցել է  ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ: 

-Սիրո՞ւմ եք ընթերցել, որքա՞ն հաճախ եք ընթերցանությանը ժամանակ տրամադրում:

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը»: Ժան Պոլ Սարտ.
Ընթերցել շատ եմ սիրում, քանի որ գրքերն իսկապես աշխարհի արտացոլանքն են: Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հատկապես վերջին ժամանակահատվածում, բավականին մեծ է, այդուհանդերձ, ժամանակ հատկացնում եմ ընթերցելուն:

 -Պոեզիյիայի դերը մարդու կյանքում:

-Մենք՝ հայերս ազգային հոգեբանության մի առանձնահատկություն ունենք, մենք կարծես միշտ պոեզիայով լցված լինենք: Թվում է,թե պոեզիան կյանքի պատկերավոր խոսքն է, որն աշախրհը ավելի է գեղեցկացնում:

-Ձեր ամենասիրելի ստեղծագործությունը:

-Զարմանքով եմ ես միշտ նայում քո անցյալին,           
Քո անցյալին և՛ տանջալից, և՛ պանծալի:         
Սիրելի ստեղծագործությունները շատ են, բայց թերևս կարող եմ առանձնացնել Սևակի`
«Իմ ժողովրդին» բանաստեղծությունը, որն ամփոփում է հայ ժողովրդի պայքարով նվաճած ու հաղթանակով պսակված անցյալը: Ինչպես նաև չեմ կարող չասռանձնացնել ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանին և իր ստեղծագործությունները:

 - Ձեր ամենասիրելի գրողը:

-Պետք է հիշեմ Պերճ Զեյթունցյանին, ով ասում էր, որ աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Այո՜, Սևակն այն բանաստեղծներից է, ով հայ ժողովրդի պատմության մեջ իր ուրույն դերակատարությունն ունի, նա եղել է և կմնա հայ ժողովրդի մեջ, այն ժողովրդի ում հիշողությում է «Անլռելի զանգակատան» ղողանջները:

-Ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ:

-Ամենակարևորը խորհուրդ եմ տալիս կարդալ միշտ, քանի որ ինքնակրթման և զարգացման ճանապարհին ընթերցանությունը մեր միակ օգնականն է: Խորհուրդ կտամ, կարդալ ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրականություն: Դե մասնագիտական ընթերցանությամբ զբաղվելը պարտադիր եմ համարում, քանի որ մեր պետությանը հմուտ մասնագետներ են պետք:

 -Ձեր վերջին կարդացած գիրքը:

-Վերջին ժամանակահատվածում ավելի շատ ժամանակ տրամադրում եմ մասնագիտական ընթերցանությանը, որոնք  նպաստում են մասնագիտական որակների զարգացմանը, իսկ զարգանալ ու սովորել միշտ է պետք: Վերջին կարդացած գիրքը, դեռ չեմ ավարտել, իմ գործընկեր Շաքե Իսայանի՝ Թումանյանի ծննդյան օրվան ընդառաջ նվիրած, Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքն է: Ասում են՝ գրքասերները միշտ երիտասարդ են մնում, ես բոլորին մաղթում եմ հավերժ երիտասարդություն: